Թրամփը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ
Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին հայտնում է,որ ԱՄՆ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որի վարքը, ըստ Սպիտակ տան, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Թրամփը հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունից հետո անդրադարձել էր Իրանի թեմային՝ հասկացնելով, որ բավականին կոշտ է տրամադրված այդ երկրի դեմ ու չի բացառում դեպքերի հետագա զարգացման ոչ մի սցենար: Թրամփը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել 2 տասնյակից ավելի իրանական «օբյեկտների» նկատմամբ: Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ուրբաթ: Պատժամիջոցները, որոնք չեն հակասում 2015թ. Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին, կվերաբերեն ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին:
