Թուրք-հունական լարվածությունը շարունակվում է
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մեղադրանքներ ներկայացնել Հունաստանին՝ Էգեյան ծովի վիճելի տարածքներում «միջազգային իրավունքին դեմ գործողություններ իրականացնելու» համար: Հունաստանին Էգեյան ծովի տարածքում խուսափել սադրիչ և լարվածությանը նպաստող գործողությունների իրականացումից: Թուրքիան շարունակելու է Էգեյան ջրերում առաջնորդվել այն նորմերով, որոնք հարմար է գտնում,-ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեին Մյուֆթուօղլուն: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Հունաստանը հայտարարել է թուրքական օդանավերի կողմից երկրի օդային տարածքի խախտման դեպքերի մասին:
