Լուկաշենկոն դուրս կգա ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից
Ինչպես նշել է REGNUM-ի աղբյուրը, Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում Բելառուսի Հանրապետության՝ «եղբայրական Ուկրաինայի» նմանությամբ անկախ պետություն լինելու ցանկությանը և Մոսկվայում չեն հնչի աղմկոտ հայտարարություններ Մինսկի նախապատրաստությունների վերաբերյալ, որը պատրաստվում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ՀԱՊԿ-ից և հնարավոր է՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական հանրապետությունից։ Մինսկում բոլոր պատասխանատու անձինք պետք է հասկանան, որ չի կարող լինել անկախություն՝ միայն բառերով։ Եթե Բելառուսի ղեկավարությունը որոշել է ընթանալ նման ուղով՝ «տնտեսական պատերազմի» ճանապարհին կանգնելու եղանակով, ապա Բելառուսի զարգացման տվյալ ռազմավարությունը ոչ մի հարց չպետք է հարուցի, գրում է REGNUM-ը։ Հարցն այն է, թե որքանով երկրի ղեկավարության տվյալ քաղաքական գիծը պետք է բխի ժողովրդի շահերից։
