Մերկելը հանդիպել է թուրքական ընդդիմության հետ
ТАСС-ը փոխանցում է ,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայում հանդիպել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Մերկելը բանակցություններ է անցկացրել Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, չի հաղորդվում։
