Մարտին Շուլցը առաջ է անցել Անգելա Մերկելից
Հարցման արդյունքներով,որն անցկացվել է փետրվարի 2-ին ARD գերմանական հեռուստաալիքի համար ,Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարտին Շուլցը նախապատվությունների ցուցանիշով առաջատարն է դարձել երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների շրջանում: Հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկեր Շուլցի օգտին, մասնակիցները 34 տոկոսը կցանկանար այդ պաշտոնում վերստին տեսնել նրա գլխավոր մրցակցին՝ Անգելա Մերկելին: Այսպիսով, ինչպես նշում Է ARD-ն, նրա վարկանիշն իջել է անցած շաբաթ անցկացված հարցման արդյունքների համեմատությամբ: Բացի այդ, հարցվածների մեծամասնությունն աջակցում է ԳՍԴԿ-ին եւ գտնում է, որ հենց այդ կուսակցությունը պետք է մեծամասնության հասնի գերմանական կառավարությունում:
