Միջոցներ ձեռնարկել թուրքական ագրեսիայի դեմ.Սիրիայի ԱԳՆ-ի պահանջը ՄԱԿ-ի ԱԽ-ից
RIA Novosti-ն հայտնում է,որ Սիրիայի արտգործնախարարությունը երկու նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` Սիրիայի և Սիրիայի ժողովրդի նկատմամբ Թուրքիայի շարունակական ագրեսիայի կապակցությամբ, «Սիրիայի իշխանությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը և բազմաթիվ հանցագործությունները Սիրիայի ժողովրդի, ամբողջականության և ինքնիշխանության դեմ: Սիրիայի իշխանությունը Անվտանգության խորհրդից կրկին պահանջում է իրենց պարտավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքի և խաղաղության պահպանման համար:Պարտավորեցնել Անկարային դադարեցնել ագրեսիան Սիրիայի ժողովրդի նկատմամբ »,- ասված է ԱԳՆ փաստաթղթում:
