Brexit-ի իրականացման ծրագիրը պատրաստ է
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին ներկայացրել է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու իր ծրագիրը:
Այն շարադրում է կառավարության «12 սկզբունքները», այդ թվում` միգրացիոն վերահսկողությունն ու երկրի սեփական օրենքների վերահսկողությունը: Այն բրիտանական խորհրդարանին ներկայացրել է Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը:
