Մերկելը Էրդողանի հետ հանդիպմանը կոչ է արել Թուրքիայում պահպանել քաղաքացիական իրավունքները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը կոչ է արել Թուրքիայում պահպանել քաղաքացիական իրավունքները, հայտնում է DW–ն։«Պետական հեղաշրջման փորձի ժամանակ մենք տեսանք, որ Թուրքիայի քաղաքացիները ոտքի կանգնեցին և պաշտպանեցին Թուրքիայի ժողովրդավարությունն ու ժողովրդավարական օրենքները: Հենց դրա համար այդ որոշիչ պահին անհրաժեշտ է պաշտպանել կարծիքների ազատությունը, և դրա հետ կապված մենք քննարկում էինք մամուլի ազատությունը»,- ասել է նա: Մերկելը նաեւ կողմ է արտահայտվել, որ ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայում հանրաքվեի մշտադիտարկում անցկացնեն։
