Ռուսաստանն ու Իսրայելը միավորել են ջանքերը Լապշինի արտահանձնումը թույլ չտալու նպատակով
Ռուսաստանն ու Իսրայելը միավորել են ջանքերը, որպեսզի թույլ չտան Բելառուսից Ադրբեջան ռուս-իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը։ «Այն բանից հետո, երբ բելառուսական կողմը որոշում է կայացրել արտահանձնել Լապշինին, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչները անցում են կատարել ավելի ինտենսիվ շփումների բլոգերի հետագա ճակատագրի հարցի վերաբերյալ»,- Interfax-ը մեջբերել է իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերը։ Մասնավորապես, երկու երկրի դեսպանները երրորդ երկրում բանակցություններ են վարել: «Խոսքը Լապշինի արտահանձնումն ու քրեական պատասխանատվության ենթարկելն արգելող ջանքերը կոորդինացնելու մասին է»,- հայտնել է նա: Նրա խոսքով՝ գործողություններ են իրականացվում դիվանագիտական ու իրավապահ խողովակներով։
