Գողը խանութից արված գնումները վճարել է Էստոնիայի նախագահի քարտով
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի բանկային քարտից խարդախությամբ դրամ են հանել եւ օգտագործել: Այս մասին հայտնում է Postimees-ը նշելով, որ քարտի տվյալները եղել են նախագահ Կալյուլայդի լիազորված անձի տրամադրության տակ եւ անհայտ եղանակով հասանելի դարձել ամերիկացի խարդախներին:Դեպքի մասին տեղեկություն է ստացվել հունվարի 8-ին: Բանկային քարտն այդ ժամանակ նախագահի վստահված անձի մոտ: Անհայտ անձը 2,8 հազար եվրոյի արժողությամբ որոշ գնումներ է կատարել ամերիկյան «Ross Stores» օնլայն-խանութից:
