Պուտինը գեներալների է պաշտոնանկ արել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Քննչական կոմիտեի, ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարությունների 16 գեներալներ պաշտոնանկ են արվել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Գեներալներից երկուսին հեռացրել է նաև զինծառայությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
