Մերկելը Թուրքիայում է
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այցի ընթացքում սպասվում են Մերկելի հանդիպումները Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել միգրացիոն ճգնաժամը, տարածաշրջանային խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների համագործակցության ամրապնդման հարցեր։
