Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել
«Новости- Грузия»-ն հայտնում է,որ Եվրախորհրդարանի պատգամավորները Բրյուսելում անցկացվող լիագումար նիստում քվեարկություն են անցկացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցով: Ներկա 647 պատգամավորից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը կողմ է քվեարկել 553 խորհրդարանական, Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովը հավանության էր արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին համաձայնագիրը:
