2015թ. հանրապետությունից մեկնածների եւ ժամանածների տարբերությունը կազմել է 43,4 հազար։ Նկատենք, որ այս եւ նախորդած տարիների ցուցանիշներին անդրադառնալիս մենք խոսելու ենք բացառապես բացասական սալդոյի մասին, այսինքն՝ երբ մեկնումների թիվը գերազանցում է ժամանումների թվին։ Եվ, ուրեմն, 2014թ. բացասական սալդոն կազմել է 41,7 հազար, 2013թ.՝ 31,2 հազար։ Այլ կերպ՝ 2013թ. այս կողմ արտագաղթողների թվաքանակը մեր երկրից դարձյալ աճում է։ Իսկ եթե ուսումնասիրենք արտագաղթի դինամիկան 2002թ. ի վեր, ապա դարձյալ պիտի փաստենք, որ նման բացասական ցուցանիշ վերջին 14 տարում մենք չենք ունեցել։ Այս ամենը փաստում է շատ հասկանալի եւ պարզ մի իրողության մասին, դա այն է, որ հասարակությունն այլեւս չի վստահում գործող իշխանության խոստումներին եւ վարած քաղաքականությանը ու քանի որ ոչինչ փոխել չի կարողանում, թողնում հեռանում է։ Ցավոք, սա նույնպես բողոքի մի ձեւ է, որի համար չես կարող մեղադրել հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին, որոնք օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել՝ իշխանությունների ապաշնորհ ղեկավարման հետեւանքով։ Այսքանից հետո էլ դեռ իշխանությունները լրատվամիջոցներին ու ընդդիմադիր դաշտին են մեղադրում արտագաղթի թեման շահարկելու մեջ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը