«Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջարկություն ստացել եմ և՛ Հանրապետության նախագահից, և՛ Հանրապետության վարչապետից: Ինձ հետ այսօր առավոտյան վարչապետն է զրուցել և ես տվել եմ իմ համաձայնությունը», - կառավարությունում ասաց Արամայիս Գրիգորյանը:
Հարցին՝ արդյոք իր նշանակումը քաղաքական միտում չունի՞ ու նպատակ չկա՞ մարզում թուլացնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց.«Դա իմ հարցը չէ:Կարծում եմ` դա իմ հարցը չէ, որովհետև ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում, ես էլ ժողովրդին եմ շատ լավ ճանաչում: Այնպես չէ, որ այստեղ քաղաքականություն է: Ես գնում եմ ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար»:
Նա չանդրադարձավ նաև գալիք ընտրությունների ընթացքում իր աշխատանքին, նշելով, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:
Ինչ վերաբերում է մարզում հնարավոր կադրային փոփոխություններին, նոր մարզպետի խոսքով, պրոֆեսիոնալ աշխատողները կշարունակեն աշխատել:
«Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են աշխատել, պրոֆեսիոնալ իրենց գործն անել ու վայելում են ժողովրդի կողմից հարգանք` բոլոր այդ մարդիկ պետք է մնան ու շարունակեն աշխատել», - ասաց Արարատի նոր մարզպետը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը