Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում/տեսանյութ/

Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում։ Հիշեցնենք,որ Hayeli.am-ը դեռ օրեր առաջ գրել էր,որ  Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ Արմեն Սարգսյանին պատկանող հինգ ձին գողացել են, ապա մորթված վիճակում տեղափոխել Երեւանի ԳՈՒՄ-ի շուկա։ Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով մանրամասներ։ «Հունվարի 21-ին Ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ենք ստացել, ըստ որի քաղաքացին դիմել է, թե հունվարի 16-ին Աղձք գյուղից կորել են իր հինգ ձիերը, իսկ 21-ին փնտրման ժամանակ գտել է կորած ձիերի պարկի մեջ լցրած աղիների մնացորդները։ Հաղորդել է, որ ձիերը գողացել, մորթել են, ձեռնարկած միջացոռումներով կատարողները հայտնաբերվել են արդեն, տվել են խոստովանական ցուցմունք»,-ասաց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ հետաքննության նյութերն ուղարկվել են մարզի դատախազություն։ Հետաքրքրվեցինք՝ գողություն կատարողը նո՞ւյն գյուղի բնակիչ է եղել, պարզվեց որ վերջինս Ոսկեհատ գյուղի բնակիչ է։ Զրուցեցինք նաեւ Աղձք գյուղի աշխաակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ․ դեպքի մասին տեղեկացել են անասնաբույժի կողմից հաշվառում կատարելու ժամանակ․ «Ասել է՝ ձի չունեմ, կորել են ձիերս, վերջերս էլ պարզ է  դարձել, որ գողացել են»,-ասաց Գեւորգյանը։ Վերջինիս խոսքով՝ գյուղացին «նորմալ, աշխատող մարդ է, թշնամիներ չի ունեցել, չի կարող վենդետա լինել»․ «Անցած տարի գյուղում ամենաշատ ձիերն ինքը ուներ, իսկ էս տարի անասնաբույժը, որ գնացել է հաշվառում անելու, ձի չի եղել։ Ձմռան սեզոնին ձիերը սովորաբար թողնում են դաշտերում, կարողանում են սնունդ հայթայթել։ Հետո, որ գնացել է փնտրել, հասկացել է, որ գողացել են»,-ասաց գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը։ Հարցին՝ գյուղացին ֆինանսական ի՞նչ կորուստ է ունեցել ձիերի գողությունից հետո, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, այն կախված է ձիու տեսակից, բայց ամեն դեպքում մեկ ձին 1000 ամերիկյան դոլարից ցածր գին չի ունենա։ Ուշագրավն այն է, որ ձիերը ինչպես գյուղացիներն են ասում «ծանրած» (հղի) են եղել:  

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am