Թրամփը Նյետոյին սպառնացել է
РИА Новости-ն փոխանցում է ,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է ներգրավել ամերիկյան զորքերը՝ «վատ տղաներին» կանգնեցնելու համար։ Associated Press-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ապակոդավորված հատվածին,գրում է,որ Թրամփն ասել է. «Դուք այնտեղ վատ տղաների կույտ ունեք։ Դուք անում եք անբավարար քայլեր՝ նրանց կանգնեցնելու համար։ Ենթադրում եմ, որ Ձեր բանակը վախենում է, մերը՝ ոչ, այնպես որ ես կարող եմ նրանց այդտեղ ուղարկել՝ նրանց մասին հոգ տանելու համար»:
Մեքսիկայի ԱԳՆ-ում կեղծիք են անվանել երկու առաջնորդների զրույցի այդ նկարագրումը:
