Թուրքիան խախտել է Հունաստանի օդային տարածքը
РИА Новости-ն` հղում անելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբին հայտնում է,որ փետրվարի 1-ին թուրքական վեց ռազմական օդանավեր 138 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, առավոտյան 7:43-ից մինչև 8:41-ը 126 անգամ խախտել են երկրի օդային տարածքը, այդ թվում՝ ութ թռիչք իրականացնելով Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրայով: «Բոլոր թուրքական օդանավերը զինված էին և բոլոր դեպքերում ճանաչվել են հունական կործանիչների կողմից», - հաղորդել են գլխավոր շտաբում: Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, բայց ոչ նման քանակությամբ: Խախտումները գրանցվել են այն բանից հետո, երբ առավոտյան Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն ուղղաթիռից ծաղկեպսակ է իջեցրել Իմիա կղզիների մերձակայքում, որտեղ 21 տարի առաջ թուրք-հունական կոնֆլիկտի ժամանակ երեք հույն օդաչու է զոհվել: Կամենոսը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած մարտահրավերի:
