Մելանյա Թրամփը նշանակել է իր աշխատակազմի ղեկավարին
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Լենդսի Ռեյնոլդսին: Այդ մասին տեղեկացնում է Սպիտակ տունը: Մելանյա Թրամփը «մեծ պատիվ է համարել առաջին տիկնոջ՝ որպես նախագահի կարեւոր ներկայացուցչի, մեր ընտանիքի պարտականությունների եւ մեր ժողովրդի ավանդույթների կատարումն ամբողջ աշխարհում», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
