ԱՄՆ-ը թույլատրել է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է, որ մահմեդական բնակչություն ունեցող պետությունների այն քաղաքացիները, ովքեր ունեն ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ), այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա: Գրում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: «Նրանք այլեւս հատուկ դիմումների կարիք չեն ունենա, որովհետեւ եթե նրանք օրինական ռեզիդենտներ են, նրանց դա (համապատասխան ընթացակարգն) այլեւս հարկավոր չի լինի»,- ասել է նա:
