Էջմիածնի նախկին քաղաքապետը փոշմանե՞լ է

Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը չի հստակեցնում՝ Հայկական վերածնունդ կուսակցությանը անդամակցելու դիմում է գրել, թե ոչ։ «Բաներ են փոխվել էնտեղ, հիմա չեմ կարող ասել, մի երկու օրից»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը՝ հավելելով, որ զբաղված է, չի կարող խոսել։ ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբգարյանն իրենց հետ համագործակցել ու համագործակցում է, իսկ ինչ վերաբերում է Աբգարյանի նշած փոփոխություններին, Առաքելյանը տեղյակ չէր։ Հիշեցնենք, որ Էջմիածին քաղաքի վերջին ՏԻՄ ընտրություններից առաջ բավական աղմկահարույց դեպք եղավ, երբ Աբգարյանի խոսքով, Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանը թիմակիցների հետ ծեծի էին ենթարկել քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին եւ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն։ Դեպքի նախօրեին էլ կրակոցներ էին հնչել Կարեն Գրիգորյնաի մեքենայի ուղղությամբ, սակայն Գրիգորյանը մեքենայում չի եղել, տուժածներ չեն եղել։ Սեդա Ղուկասյան