Ինչի՞ դիմաց կհանվեն պատժամիջոցները Ռուսաստանից

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներն առաջին պաշտոնական հեռախոսազրույցն ունեցան: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կես ժամ տևած զրույցի ընթացքում երկու կողմն էլ հայտնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վերականգնելու և բարելավելու տրամադրվածության մասին. «Մանրամասն քննարկվել են միջազգային արդի խնդիրները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, արաբա-իսրայելական հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակը և Կորեական թերակղզին։ Անդրադարձ է եղել նաև ուկրաինական ճգնաժամի հիմնական կետերին։ Համաձայնություն է ձեռք բերվել գործընկերային հարաբերություններ հաստատել այս և այլ ուղղություններով»։ Կրեմլը, սակայն, չի նշում, թե արդյոք Թրամփն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները թուլացնելու հարցը։ Սպիտակ Տունը առայժմ այս հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չի տարածել։ Պաշտոնական Մոսկվան նաև փոխանցում է, որ երկու նախագահները դրական են արտահայտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի քայլերը համակարգելու հարցում։ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց հանդիպման հնարավոր օրը և վայրը ծրագրելու մասին հանձնարարականներ տալ։ Երկու երկրների առաջնորդները նաև համաձայնել են պարբերաբար շփվել իրար հետ։ Ռուսաստանում դրական են գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ անցած շաբաթ օրվա հեռախոսազրույցը, որն առաջինն էր Ամերիկայի ղեկավարի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունից հետո: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, քաղաքական կամքի առկայության պարագայում, երկու երկրներն ունեն համագործակցության անսահման հնարավորություններ: Լավրովն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին, նշելով, թե երկու երկրները կարող են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Մոսկվայի և Վաշինգտոնի համար առաջնահերթությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարն է: Լավրովի համոզմամբ, այդ հարցում երկու երկրները, քաղաքական կամքի առկայության պարագայում, ունեն համագործակցության անսահման հնարավորություններ: Լավրովի խոսքով, հունվարի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում երկու նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի թեման: Լավրովը նաև նշել է, թե բուն զրույցը դրական էր թե՛ քաղաքական, և թե՛ մարդկային առումով: «Զրույցը, որը հասկանալի պատճառներով, կենտրոնացած էր հայեցակարգային խնդիրների վրա, առանց մանրամասների մեջ խորանալու, վկայեց, որ մի շարք ասպարեզներում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են»,- ասել է Սերգեյ Լավրովը: Վերջինիս փոխանցմամբ, Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել «այս աշխատանքը» ինչպես փորձագետների մակարդակով, այնպես էլ իրենց հնարավոր շփումների շրջանակներում: Դրանց ժամկետները և օրակարգը դեռ պետք է համաձայնեցվեն, ասել է ՌԴ արտգործնախարարն ու շարունակել. «Փորձագետների մակարդակով քննարկումները, թերևս կդառնան պարբերական այն բանից հետո, երբ վերջնականապես կձևավորվի Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին հարաբերությունների ոլորտը կարգավորող թիմը»: Լավրովի փոխանցմամբ, Թրամփը Պուտինի հետ զրույցում մարդու իրավունքների հարցը չի արծարծել: Նախագահների առաջին հեռախոսազրույցին, ըստ նրա, բնորոշ է եղել փոխադարձ հարգանքը․ նրանք մեկ մեկու խրատներ չեն կարդացել, փոխարենը՝ «յուրաքանչյուրը կենտրոնացել է իր երկրի ազգային շահերի վրա»: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա նախքան Համբուրգում այս տարվա հուլիսին կայանալիք «Մեծ քսանի» գագաթնաժողովը: Պուտինի խոսնակի փոխանցմամբ, երկու նախագահներն իրենց օգնականներին հանձնարարել են հնարավորինս արագ քննարկել մինչև գագաթնաժողովը հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: «Երկու նախագահները նշել են փոխհարաբերություններում հարգանքի կարևոր սկզբունքը: Ընդգծվել է, որ ամերիկացիները հարգանք են տածում ռուսների նկատմամբ, Պուտինն էլ ասել է, որ ռուսները հարգանքով են վերաբերվում ամերիկացիներին, այդ իմաստով դա շատ կարևոր զրույց էր»,- ասել է Պեսկովը և ավելացրել՝ «Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի պակասն է եղել մեր հարաբերություններում գրանցված նահանջի և վատթարացման պատճառը»: Ուշագրավն այն է, որ պաշտոնական Մոսկվայի հույսերը այնքան էլ իրականում հուսադրող չեն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հանման մասին, նա հայտարարել է մամլո ասուլիսի ընթացքում: Թրամփը չի հայտնել թեմաները, որոնք հունվարի 28-ին պետք է հեռախոսազրույցի ընթացքում քննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդգծել է, որ դեռևս վաղ է խոսել պատժամիջոցների հանման մասին: Ընդ որում, նա նշել է, որ կցանկանար լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, սակայն հասկանում է, որ դա հնարավոր չէ: Ամենից շատ նա ցանկանում է լավ հարաբերություններ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Մյունխենի անվտանգության տարեկան խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Focus հանդեսին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տեսանելի ապագայում կփոխի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության նկատմամբ: «Նա շատ արագ կհասկանա, որ ՆԱՏՕ-ն նախևառաջ ԱՄՆ-ի շահերին է ծառայում, այլ ոչ թե միայն զբաղված է, իբրև թե, կարիքի մեջ գտնվող անդամներին օգնելով: Բացի այդ, նա կհասկանա, որ ամերիկացիների միակ հուսալի դաշնակիցները եվրոպացիներն են», - ասել է Իշինգերը և ավելացրել. - «Թրամփն արդեն հասցրել է գժտվել Չինաստանի հետ, իսկ առաջիկայում դեռ կհիասթափվի Ռուսաստանից»: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցին: «Պատժամիջոցները սահմանափակ արդյունք են ապահովում, դրանք սահմանել ենք, քանի որ ավելի արժեքավոր գաղափար մեր գլխով չէր անցել: Եթե Թրամփը Պուտինին համոզի հեռանալ Ուկրաինայի արևելքից, ինչը կընձեռի մինսկյան պայմանավորվածությունները կատարելու հնարավորություն, ապա պատժամիջոցները կարելի կլինի անմիջապես չեղարկել», - ասել է Իշինգերը: Մինչդեռ, Կրեմլում բացառում են պատժամիջոցների չեղարկման դիմաց որևէ գործարք ԱՄՆ-ի հետ: Համենայն դեպս, այդ է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից առաջ պնդել ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Հիմա վաղ է խոսել ինչ-ինչ գործարքների մասին»: Հասարակական կարծիքի հետազոտման «Լևադա» կենտրոնը հրապարակել է զեկույց, որի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների 41 տոկոսի համոզմամբ, իրենց երկիրը հիմա հավասարի իրավունքով տեղ է գրավել մոլորակի առավել ազդեցիկ տերությունների խմբում: 37 տոկոսն այդպես չի մտածում՝ նշելով, որ Ռուսաստանը առաջատար երկրներից հետ է մնում տնտեսական զարգացման առումով: Հարցվածների մեծ մասը՝ 39 տոկոսը, համոզված է, որ առաջատար երկրներում Ռուսաստանը համարում են մրցակից, 30 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը թշնամի են համարում, և միայն 16 տոկոսի համոզմամբ՝ այդ երկրներում Ռուսաստանին վերաբերվում են որպես գործընկերոջ: Հարցվածների 67 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը, ի հեճուկս պատժամիջոցների, պետք է շարունակի այսօրվա քաղաքականությունը, 62 տոկոսն էլ համարում է, որ անհրաժեշտ է մերվել պատժամիջոցներից բխող սահմանափակումների և դժվարությունների հետ: Ի դեպ, մեկ ուշագրավ տեղեկություն ևս. Լեհաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ԱՄՆ-ը M1A2 Abrams տանկերը կտեղակայի Մերձբալթիկայում, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ սա ամերիկյան տեխնիկայի խոշորագույն տեղակայումն է ռուսական սահմանի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր։ Ամերիկյան տանկերը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում կմնան նվազագույնը մինչև գարուն։ Նշվում է, որ Լեհաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները ծրագրավորվել էին նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելը։ Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Արևելյան Եվրոպայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի ներկայությունը համարում են նշան առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է հակված մնալ դաշինքին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ապիկարնե՛ր, դուք երկրորդ անգամ ինձ իմ հայրենիքից զրկեցիք․ Գառնիկ Դանիելյանի էմոցիոնալ ելույթը (video) Ո՞ր հայ բիզնեսմենը 850 կմ Ադրբեջանի տարածքով իր բեռները կտանի դեպի Ռուսաստան. Թադևոս Ավետիսյան (video) Բաքուն սպառնում ու ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Փաշինյանը դա կոչում է «խաղաղություն»․ Խաչատրյան (video) «Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը ՄԻՊ-ին պարզաբանել են, որ չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ». Ղազարյան Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը. Արմեն Հովասափյան Լիլիթ Գալստյանի խոսքից խառնվեց Հակոբ Արշակյանը․ «Սյունիքը ադրբեջանական տարածք է»,-ասաց Ալիևը ձեզ (video) Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ Մինչև հաղթանակ մնացել է 268 օր. Սարգիս Կարապետյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ․ Տեր Եսայի քահանա Արթենյան Մեր մտահոգությունն ենք հայտնում մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ․ հայտարարություն Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը. Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի վերջին հայտարարությունն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ․ Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Նեթանյահուն խոստացել է, որ «Պաղեստինյան պետություն չի ստեղծվի» Մի խաբվեք թեզին, թե այս պայքարը եկեղեցու դեմ չէ. Պարոնա՛յք, ձեր բռնած ուղին կեղծ է, քաոսային է ու վտանգավոր. Տեր Ներսես Ռուշանյան Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ Պայքարի միակ արդյունավետ ուղին համադրված ճնշումն է և դիմադրությունը երեք ճակատով. Վլադիմիր Մարտիրոսյան Ժողովրդի՞ն եք նվաստացնում, դու՛ք եք նվաստացված ավարտելու․ Արմեն Այվազյան (video) Դուք և Ձեր ղեկավարած գերատեսչությունն այլևս վերածվել եք անհաղթահարելի ու օրինականացված կոռուպցիայի․ Հայկ Դեմոյանը՝ ԿԳՄՍ նախարարին Նիկոլ Անհողն ԱԺ ամբիոնն օգտագործեց ՀԱԵ֊ն դավաճանած և իր նման աղանդավորի թելով թելվող քահանա ոմն Արամին գովազդելու համար «Իդիոտ անասուննե՛ր», դուք նաև թուրքի գործակալներ եք․ Պարույր Հայրիկյան (video) Այո՛, հաստատում եմ, մաքսային ծառայությունը «Թրամփի ուղու» վրա գործելու է․ ՊԵԿ նախագահը՝ Մինասյանին (video) Թալանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան Սարսափելի գնաճ է․ ովքե՞ր են փայ մտել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am