Մոսկվա-Երևան ինքնաթիռն օդաչուի շնորհիվ խուսափել է ավիաաղետից
Rusarminfo-ն հայտնում է ,որ փետրվարի 1-ի առավոտյան «Յուտէյր» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը չի կարողացել հասնել նշանակետին՝ թռիչքի նախապատրաստվելիս օդաչուն հայտնել է ինքնաթիռում ծագած խնդիրների մասին: Թռիչքը չեղարկելու պատճառ են դարձել ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականները։ Չվերթի ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրվել։ «Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայությունները իրականացնում են ինքնաթիռի ստուգման աշխատանքներ։
