Նազարբաևը ցանկանում է ավանդ ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ցանկանում է դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում տալով Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովի հայտարարությանը:«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի լուծման գործում: Այդ հարցի գոյությունն անհանգստացնում է Աստանային և նեղացնում դիվանագիտական դաշտը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում», - ասել է նա:
