ԼՂ կարգավիճակ` կրակի դադարեցումից հետո

Անցյալ շաբաթ, ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Դա, մասնավորապես վերաբերում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերի լայն շրջանակին։ Մամեդյարովը ևս մեկ անգամ կողմ է արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխմանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին օրերին երկու երկրների հարաբերություններում ծագած հարցերը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ օրերս հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական է եղել։ Զախարովան նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ առաջարկներ։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպումները ռուսական կողմի հետ անկասկած կշարունակվեն։ ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարևորություն ունեցող թեմաներից է և, ըստ այդմ, տարբեր մակարդակներով շփումները շարունակվելու են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 27-ին կայացած բրիֆինգում։ «Նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն, բայց դրանց օրակարգը դեռևս ձևավորված չէ։ Անկասկած, թեման առաջնային կարևորություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, ուստի շփումները տարբեր ձևաչափերով կշարունակվեն»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների նախապատրաստումը։ Ակնհայտ է, որ միջնորդները չեն կարողանում Սարգսյանի և Ալիևի բանակցությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծեն, համաձայնեցնեն օրակարգ: Այլ կերպ ասած` ղարաբաղյան կարգավորումն, իսկապես հայտնվել է լիակատար անորոշության մեջ: Այս իրավիճակը հնարավոր դարձավ Ալիևի ձեռքով: Տարիներ շարունակ նրա վարած քաղաքականությունը հանգեցրեց փակուղային բանակցություններից` դեպի լարվածության հաստատում փուլին: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը արդեն ավելի քան 20 տարի է խլել ու դեռ ավելի շատ ժամանակ է պահանջում։ Եթե երկու հայկական կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների առաջարկների շուրջ, ապա պաշտոնական Բաքուն չի էլ ձգտում դրան, այլ հակառակը, փորձում է այս կամ այն ձևով խոչընդոտել միջնորդների նախաձեռնություններին կամ այս կամ այն ձևով ձգձգել դրանց քննարկումը, «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինի պես սպառնում է վերսկսել մարտական գործողությունները։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրատեսական գնահատական տալ կարևորագույն գործոններին՝ նոր ռազմական հակամարտության «գինը» սեփական ժողովրդի ու ամբողջ տարածաշրջանի համար, դրա հետևանքները։ Չնայած, թվում էր, թե Բաքվի նախկին ղեկավարության սխալ հաշվարկները, 1991-1994 թթ․ ղարաբաղյան պատերազմի դասերը միանգամայն խրատական պետք է լինեին։ Չէ՞ որ հենց ՄԱԿ ԱԽ բանաձևի պահանջով ռազմական գործողությունները դադարեցնելու դժկամությունը, սեփական հնարավորությունների գերագնահատումն էին հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ ադրբեջանական շրջանների կորստին, որն այդքան ցավագին է ընկալվում հիմա՝ գրում է Կազիմիրովը։ Բաքվի «թերացումների» շարքին կարելի է դասել նաև ղարաբաղյան կարգավորման մասին իր մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի նկատմամբ ոչ հազվադեպ դրսևորվող անլուրջ վերաբերմունքը։ Թվում էր, թե Ադրբեջանի ԱԳՆ պատասխանատու աշխատակիցները նման փաստաթղթերի մասին պաշտոնապես արտահայտվելիս պետք է ծայրաստիճան հավաստի ու զգույշ լինեն։ Բայց ոչ։ Վերջերս տված հարցազրույցում ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը իր դատողություններ էր շարադրել 1994-95 թթ համաձայնագրի ու նույնիսկ դրա ինչ-որ հավելվածի մասին։ Համաձայնագիր ձևակերպումն ինքնին անճշտություն է պարունակում։ Նման միասնական համաձայնագիր չի եղել։ Իրականում կան երկու համաձայնագիր․1994թ․ մայիսի 12-ին կնքվածը հրադադարի մասին համաձայնագիրը և 1995-ի փետրվարի 4-ին կնքվածը հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը։ Այդ երկու համաձայնագրերը ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը, ընդ որում՝ անժամկետ։ Վերջին համաձայնագիրը առհասարակ Ադրբեջանի կողմից երկար ժամանակ անտեսվում էր։ Հնարավոր է, դրա համար էլ այն «կցել են» 1994-ի համաձայնագրին։ «Ինչ վերաբերում է 1994-1995թթ․ Գաջիևի կողմից «կցված» համաձայնագրի հատուկ հավելվածին, ես՝ որպես այդ երկու նախագծերի հեղինակ, նման բան չեմ հիշում։ Իսկ եթե անկեղծ ասեմ՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ համաձայնագրերը որևէ հավելված չեն ունեցել, դա պարզապես հորինված է»,-գրել է Կազիմիրովը։ Իլհամ Ալիևի դիրքորոշումը՝ առաջ տանել ղարաբաղյան կարգավորումը հայկական զորքերի դուրսբերման միջոցով, միամիտ և անիրական է: Միանշանակ պարզ է, որ զորքերի դուրսբերումը կարող է տեղի ունենալ միայն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վստահելի ամրապնդմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի հաստատմամբ: Ավելի իրական են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի կողմից 1994թ. ապրիլի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված հայտարարության շեշտադրումները: Այնտեղ հստակեցված է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը: Նրա խոսքով՝ Բաքվի ղեկավարության վերաբերմունքը կառուցողականությամբ աչքի չի ընկնում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությունների նկատմամբ։ Գրեթե արգելափակվել են առաջնագծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննում անցկացնելու առաջարկները, որոնք կարող էին նպաստել իրադրության կարգավորմանը շփման գծի երկայնքով ու բանակցային գործընթացի շարունակմանը։ Թամար Բագրատունի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ո՞ր հայ բիզնեսմենը 850 կմ Ադրբեջանի տարածքով իր բեռները կտանի դեպի Ռուսաստան. Թադևոս Ավետիսյան (video) Բաքուն սպառնում ու ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Փաշինյանը դա կոչում է «խաղաղություն»․ Խաչատրյան (video) «Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը ՄԻՊ-ին պարզաբանել են, որ չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ». Ղազարյան Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը. Արմեն Հովասափյան Լիլիթ Գալստյանի խոսքից խառնվեց Հակոբ Արշակյանը․ «Սյունիքը ադրբեջանական տարածք է»,-ասաց Ալիևը ձեզ (video) Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ Մինչև հաղթանակ մնացել է 268 օր. Սարգիս Կարապետյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ․ Տեր Եսայի քահանա Արթենյան Մեր մտահոգությունն ենք հայտնում մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ․ հայտարարություն Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը. Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի վերջին հայտարարությունն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ․ Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Նեթանյահուն խոստացել է, որ «Պաղեստինյան պետություն չի ստեղծվի» Մի խաբվեք թեզին, թե այս պայքարը եկեղեցու դեմ չէ. Պարոնա՛յք, ձեր բռնած ուղին կեղծ է, քաոսային է ու վտանգավոր. Տեր Ներսես Ռուշանյան Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ Պայքարի միակ արդյունավետ ուղին համադրված ճնշումն է և դիմադրությունը երեք ճակատով. Վլադիմիր Մարտիրոսյան Ժողովրդի՞ն եք նվաստացնում, դու՛ք եք նվաստացված ավարտելու․ Արմեն Այվազյան (video) Դուք և Ձեր ղեկավարած գերատեսչությունն այլևս վերածվել եք անհաղթահարելի ու օրինականացված կոռուպցիայի․ Հայկ Դեմոյանը՝ ԿԳՄՍ նախարարին Նիկոլ Անհողն ԱԺ ամբիոնն օգտագործեց ՀԱԵ֊ն դավաճանած և իր նման աղանդավորի թելով թելվող քահանա ոմն Արամին գովազդելու համար «Իդիոտ անասուննե՛ր», դուք նաև թուրքի գործակալներ եք․ Պարույր Հայրիկյան (video) Այո՛, հաստատում եմ, մաքսային ծառայությունը «Թրամփի ուղու» վրա գործելու է․ ՊԵԿ նախագահը՝ Մինասյանին (video) Թալանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան Սարսափելի գնաճ է․ ովքե՞ր են փայ մտել (video) Շնորհակալ եմ Նիկոլին, որ տղայիս վրա բռնաբարության փորձի հոդված չդրեցին. Վարդան Ղուկասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am