Այս ջուրը ծեծելու կարիք այս պահին այլևս չկա: «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին՝ վերջինիս ՀՀԿ-ն լքելու հանգամանքի վերաբերյալ:
«Ասվեց այն, ինչ ասվեց, արվեց այն, ինչ արվեց: Գնահատականները վերհիշելու կարիք չկա: Անվերջ վերլուծել այն, ինչ տեղի է ունեցել, կարիք չկա: Տեղի ունեցածի բացատրությունը պարզ է, խոսքը ոչ թե Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների մասին է, այլ՝ ՀՀԿ կուսակցության ու այդ կուսակցության նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի քաղաքական հարաբերությունների խզման»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով, եթե Հովիկ Աբրահամյանը որոշեց ընտրություններին մասնակցել այլ քաղաքական ձևաչափով, ապա կշարունակվի քաղաքական բանավեճը քարոզարշավային փուլում՝ համեմված գեղարվեստական էլեմենտներով:
Հարցին՝ ինչո՞ւ նախկին վարչապետն ի վերջո լքեց ՀՀԿ-ն, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Պարոն Աբրահամյանն իր համար այլ քաղաքական ճակատագիր է պատերացնում, քան ՀՀԿ-ն: Եվ այստեղ գուցե իր մոտ առաջացել է ցանկություն իր ճակատագիրը կերտել առանց ՀՀԿ-ի: Իսկ ՀՀԿ-ում կա բացառապես թիմային շահերի, մոտեցումների համադրման բանաձև: Մենք երբեք չենք սպասարկել որևէ կոնկրետ անձի շահերը, լինի դա նախկին վարչապետը, ԱԺ նախկին նախագահներից որևէ մեկը: Հետևաբար, ՀՀԿ քաղաքական վեկտորը չի կառուցվում առանձին մարդկանց սեփական անձի ունեցած պատկերացումների հիմքում»:
Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ից հեռանալու Հովիկ Աբրահամյանի որոշման պատճառը ակնկալվող պաշտոնը չստանա՞լն է, Սերժ Սարգսյանի հայտարարությո՞ւնը, թե՞ խոսակցությունները, որ 2017թ.-ից հետո ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե ամբողջ ժամանակահատվածում ակնհայտ էր, թե որն է իրական դրդապատճառը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը