Որդին այրել է 80-ամյա հորը
Ըստ ադրբեջանական APA գործակալության` Բաքվի Սաբուչինյան շրջանի Մաշթաղա բնակավայրում մասնավոր տան հրդեհի ժամանակ ողջ-ողջ այրվել է 80-ամյա տղամարդ: Հետագայում պարզվել է, որ նրա 31-ամյա որդին բենզին է լցրել հոր վրա ու այրել: Հետաքննություն է կատարվում:
