Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին անթույլատրելի է. ՌԴ ՄԻՊ
ՌԴ Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Սերգեյ Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ օմբուդսմենի պաշտոնական կայքի հաղորդագրությունը հղելով: «Անընդունելի եմ համարում Բելառուսի տարածքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ տարածքից դուրս կամ տրվել որևէ այլ պետության»: Իմ դիրքորոշումն աջակցություն է ստացել ՌԴ արտաքին գործերի նախարարությունում և այլ պրոֆիլային գերատեսչություններում»,- հայտարարել է նա:
