Ալիևը ցանկանում է մեկնել Իրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին պատրաստվում է այցելել Իրան։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։ «Հանդիպման ժամանակ սպասվում է համաձայնագրերի ստորագրում»,- ասել է նա։
