Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման մասին բանաձևը՝Կոնգրեսում
ԱՄՆ կոնգրես է մտցվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման մասին «Իրանի դեմ ուժի կիրառման թույլտվություն» անվանումով բանաձևը» առաջարկել է Ֆլորիդայից Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Էլսի Հասթինգսը: «Նախագահին թույլատրվում է ԱՄՆ զինված ուժերն օգտագործել նախագահի հայեցողությամբ՝ Իրանի միջուկային զենքի ստացումը կանխելու նպատակին հասնելու համար»,- ասվում է բանաձևում: Մինչև հիմա բանաձևի հետ կապված ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, և դրա ընդունումը կոնգրեսի երկու պալատների կողմից շատ քիչ հավանական է թվում:
