ԱՄՆ Սահմանապահ ծառայության նոր ղեկավար է նշանակվել
AP գործակալությունը հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռոնալդ Վիտիելոյին նշանակել է ԱՄՆ Սահմանապահ ծառայության ղեկավարի պաշտոնում։ Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Սահմանապահ ծառայության նախկին ղեկավար Մարկ Մորգանը հեռացել էր՝ նոր վարչակազմի պահանջով։ ԱՄՆ Սահմանապահ ծառայությունը մտնում է Մաքսային և սահմանների պաշտպանության դաշնային ծառայության կազմի մեջ։ Դրա հանձնարարությունների մեջ է մտնում անօրինական ներգաղթյալների ձերբակալումը, զենքի մաքսանենգության և մարդկանց անօրինական տեղափոխումների կանխումը։
