Լապշինին Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է. ՌԴ
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պաշտոնական կայքում անթույլատրելի է համարել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: «Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը:Համաձայն Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ սահմաններից դուրս կամ արտահանձնվել այլ պետության», - գրել է Մոսկալկովան: Հիշեցնենք, որ Բելառուսի գլխավոր դատախազը բավարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
