Մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները
Ռումինիայի ռազմածովային ուժերի մամլո ծառայությունը հայտնում է ,որ Սև ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները։ «Ծովի վահան» վարժանքներին կմասնակցեն 8 պետությունների ռազմածովային ուժերը։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն օդային, ստորջրյա և ցամաքային հարձակումների հետմղման ստանդարտ մեթոդներ,զորավարժություններին կմասնակցեն 2800 զինծառայողներ Բուլղարիայից, Կանադայից, Հունաստանից, Ռումինիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ուկրաինայից, 16 նավեր, մեկ սուզանավ և 10 ինքնաթիռ։ Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 1-10-ը, Սև ծովի ջրատարածքի արևելյան հատվածում։
