Թրամփը տառապում է նարցիսիզմով
Բարբարա Ռեսը, որը 1980-ական թվականներին զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը միլիարդատերին պատկանող Trump Organization շինարարական ընկերությունում հայտնել է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տառապում է նարցիսիզմով: New York Daily News տաբլոիդին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է,որ 1982թ. The New York Times թերթում հրապարակվել էր հոդված նարցիսիզմի մասին: «Մենք այդ ժամանակ զբաղվում էինք Trump Tower երկնաքերի շինարարությամբ և լավ ճանաչում էինք Դոնալդ Թրամփին, հատկապես ես: Բոլորս համակարծիք էինք, որ հոդվածում տեղ գտած բնութագրերն ամբողջությամբ համապատասխանում են Թրամփին»,-պատմել է Ռեսը: Նա նաև ասել է, որ կաղոթի որպեսզի ԱՄՆ-ը վերապրի նրա նախագահությունը:
