«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարապետ Գուլոյանն առաջիկայում ազատվելու է Կոտայքի մարզպետի պաշտոնից և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: Ավելին՝ լուրեր կան նաև նրան փոխարինողի անվան մասին. ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի հետ, սակայն այնտեղ «կենդանի շունչ» չկա օրեր շարունակ: Իսկ Արամ Հարությունյանը չի խոսում:
Ինչ վերաբերում է Գուլոյանին՝ ապա նա դե յուրե դեռևս Կոտայքի մարզպետ է, չնայած դեկտեմբերից աշխատանքի չի ներկայանում: Եվ այսօր նրան փորձություն է սպասվում. Կոտայքի մարզ է այցելելու վարչապետ Կարեն Կարապետյանը և հետաքրքիր է՝ արդյոք Գուլոյանը կլինի վարչապետին դիմավորողների շարքում, թե ինչ-որ պատրվակ կգտնի ու իշխանությունների մոտ չի երևա»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը