Թուրքիայի քրդամետ կուսակցության մամլո քարտուղարը ձերբակալվել է
RIA Novosti-ին կուսակցության մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է,որ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության մամլո քարտուղար Այհան Բիլգենը երեքշաբթի ձերբակալվել է, նրան կալանք է սպառնում: «Այհան Բիլգենը ներկայումս ցուցմունք է տալիս Դիարբեքիրում: Կալանքի մասին տեղեկություն մենք առայժմ չունենք, բայց այդպիսի որոշում կարող է ընդունվել:Ներկայումս կալանքի տակ է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում՝ դրա համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդագը: Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ: Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
