Պենտագոնը հաստատել է.սիրիական ընդդիմությանը զրահատեխնիկա է տրամադրվել
RIA novosti-ին Պենտագոնի ներկայացուցիչ Էդրիան Ռենկին-Հելլոուեյը հայտնել է,որ ԱՄՆ-ը զրահատեխնիկա է տրամադրել արաբական ընդդիմության զինյալներին, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ: «Զրահամեքենաները տրամադրվել են սիրիա-արաբական կոալիցիային մեր իրավասությունների շրջանակում՝ ներգրավելու համար նրան ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Մասնավորապես դրանք կօգնեն նրանց պայքարելու Ռաքայի ուղղությամբ շարժվելուն զուգահեռ ԴԱԻՇ-ի կողմից կիրառվող ինքնաշեն պայթուցիկների դեմ»,- ասել է նա՝ չհրապարակելով տրամադրաված զրահատեխնիկայի քանակը:
