Բուքինգհեմյան պալատում դժվարին կացության մեջ են Թերեզա Մեյից Թրամփին Լոնդոն հրավիրելու պատճառով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անձամբ է պնդել, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնական հրավեր ուղարկի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, գրում Է The Times թերթը: «Շատ ավելի խելամիտ կլիներ սպասել և տեսնել, թե ինչպիսի նախագահ նա կլինի, նախքան թագուհուն խորհուրդ տալը՝ հրավիրելու նրան: Այժմ Նորին Գերազանցությունը չափազանց ծանր վիճակում Է»,-հրատարակությունը մեջբերում Է բրիտանացի հայտնի դիվանագետ սըր Փիթեր Ռիքեթսի խոսքը: Նա կարծում Է, որ այժմ կառավարության գործողությունների պատճառով թագուհին ներքաշվել Է քաղաքական տարաձայնությունների մեջ, ինչը խախտում Է գոյություն ունեցող սովորույթները:
