ԱՄՆ-ում ծառից կախել են Թրամփի տիկնիկը. տեսանյութ
ԱՄՆ Ինդիանա նահանգի Ֆորթ-Ուեին քաղաքում ծառից կախել են Դոնալդ Թրամփին պատկերող տիկնիկը: Այս մասին հաղորդում է wane.com կայքը։ Տեղի բնակիչների խոսքով՝ տիկնիկը հայտնվել է Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Տեղի ոստիկանությունը նշել է, որ ոչինչ չի կարող հանել այն, քանի որ տան սեփականատերը խոսքի ազատության իրավունք ունի։
Video Player
