«Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվեց խայտառակ մեկուսացման մեջ». Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի շուրջ առկա իրավիճակին, նշեց, որ Ադրբեջանն այնպես խեղաթյուրեց ձեռք բերված պայմանավորվածությունները, որ ՄԽ համանախագահները դա անվանեցին այլասերում:խոսելով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից, թե հայկական կողմն այս հարցով պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է Վիեննա, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ իրականում այցը Վիեննա հայկական կողմի նախաձեռնությունն էր, ավելին, իր  առաջարկը՝ հանդիպումներ ունենալ Ավստրիայի ԱԳ նախարար  Սեբաստիան Կուրցի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո  Զանիերի հետ։ «Ի դեպ, մեր առաջարկը չէր այդ ծրագիրը: Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Բոլոր երկրները, նախագահող երկիրը հատուկ հայտարարեցին, որ բարձր  են  գնահատում ՀՀ շատ կառուցողական մոտեցումը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն ընկավ խայտառակ մեկուսացման մեջ, վայնասուն բարձրացրեց, ասաց, որ՝ այո, վտանգում է Ադրբեջանին գրասենյակը, առանց գիտակցելու, որ ԵԱՀԿ-ի դեմ է դուրս գալիս: Իսկ իրական պատճառն այն է, որ ՀՀ-ին միշտ օրինակ են բերում»,- ներկայացրեց Նալբանդյանը։ Այնուհետև՝ նշեց, որ հայկական կողմը չի հրաժարվում հանդիպումներից. «Մենք չգիտենք` ինչ խաղեր կտա Ադրբեջանն այս անգամ, ինչպես դա եղավ Համբուրգում կամ դրանից առաջ: Պայմանավորվում ենք մի բան, հետո նրանք ձևացնում են, թե ինչ-ինչ պատճառներ կան, կամ մեղադրում են Հայաստանին և այլն: Գուցե ԱԳ նախարարների միջև հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am