Իրանի պատասխանը Թրամփին
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է վիզաների տրամադրումն ԱՄՆ–ին՝ ի պատասխան ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ նոր հրամանի։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր հրամանագիրն ԱՄՆ գնալու արգելք չէ բոլոր մահմեդականների համար, և մեղադրել էր ԶԼՄ–ին իր որոշման սխալ մեկնության համար։
