Իրանը պատասխանելու է Թրամփին
РИА Новости-ն՝ հղում անելով Mehr գործակալությանը փոխանցում է,որ Իրանը համարժեք քայլեր կձեռնարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և ևս մի քանի պետությունների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ արգելող որոշման դեմ: Հիշեցնենք,որ նախորդ շաբաթ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ: «Իրանը կկայացնի որոշում, որը համարժեք պատասխան կլինի ԱՄՆ գործողություններին», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:
