Ասադը շարունակում է չերևալ հանրությանը
Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, Արաբական, միջազգային ԶԼՄ-ները շարունակում են տեղեկատվություն տարածել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը գլխուղեղի կաթված է ստացել։ Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են նույնիսկ, որ Սիրիայի նախագահի իրանցի անվտանգության աշխատակիցը կրակել է նրա գլխին։ Չնայած պաշտոնական Դամասկոսը հերքել է այս լուրերը, այնուամենայնիվ, կասկածելի է այն հանգամանքը, որ Սիրիայի նախագահը չի երևում հանրությանը։ Բաշար Ալ-Ասադը վերջին անգամ հանրությանն է ներկայացել 2016թ․ դեկտեմբերին, երբ Սուրբ Ծննդյան տոնին այցելել է երկրի քրիստոնեական գյուղերից մեկը:
