Պեդրո Ալմոդովարը կլինի Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը
Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կդառնա 2017 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այս մասին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: Gazeta.ru-ն` հղում անելով Variety-ին, նշում է, որ կինոփառատոնի աշխատանքներին մասնակցելը ռեժիսորի համար առաջին դեպքը չէ: Նախկինում նա եղել է ժյուրիի կազմում, որը ղեկավարում էր ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն: Ժյուրիի ամբողջական կազմը եւ գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը հայտարարվելու են ապրիլի կեսին:
