Թրամփի հրամանագրերի դեմ պայքարի նպատակով հսկայական գումար է հավաքվել
«Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» (ACLU) ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունը միայն անցած հանգստյան օրերին ստացել է մոտ 24 միլիոն դոլարի նվիրատվություն:ACLU-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով այն 6 անգամ ավելի շատ է, քան ստանում են 1 տարում։ Նրա խոսքով՝ նվիրատվությունները կտրուկ ավելացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց իր միգրացիոն հրամանագրերը, որոնք արգելում են երկիր սիրիացի փախստականների, ինչպես նաև 7 մուսուլմանական երկրների բնակիչների մուտքը։ Կորպորացիան հայտնել է, որ այդ հիմնադրամին կուղղի 2 մլն դոլար։
