Թրամփն աշխատանքից հեռացրել է իր հրամանը քննադատելու համար
ԱՄՆ Արդարադատության ժամանակավոր ղեկավար և ԱՄՆ գլխավոր դատախազ Սալի Յեթսը հեռացվել է աշխատանքից, քանի որ հրաժարվել է աջակցել միգրացիայի սահմանափակման մասին Թրամփի հրամանին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։ Նախարարությունը կղեկավարի Վիրջինիա նահանգի արևելյան շրջանի դատախազ Դանա Բոենտեն։ «Յեթսը հանդիսանում է Օբամայի վաչակազմի կողմից նշանակված անձ, որը թույլ դիրքորոշում է զբաղեցնում սահմանների մասին հարցում և շատ թույլ դիքորոշում՝անօրինական միգրացիայի հարցում», - նշվում է հայտարարությունում։ Յեթսը հայտարարել էր, որ համոզված չէ Թրամփի հրամանի օրինականության հարցում։ Նրա խոսքով՝ ինքը վստահ չէ, որ կյանքի կոչելով նախագահի հրամանը, գերատեսչությունը չի խախտում արդարությունն ու իրավունքը պաշտպանելու իր պարտավորությունը։
