ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Իրանի կողմից իրականացված հրթիռային փորձարկումը
ТАСС-ը փոխանցում է,որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի արտահերթ խորհրդակցություն կանցկացնի Իրանի կողմից իրականացված հրթիռային փորձարկման կապակցությամբ, հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Շվեդիայի մշտական ներկայացուցչությունը: Խորհրդակցություններ անցկացնելու պահանջով հանդես է եկել ԱՄՆ-ն: Երկուշաբթի Fox News հեռուստաալիքը, հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին, հայտնել է, որ կիրակի Թեհրանից արևելք 225 կմ հեռավորության վրա գտնվող զինափորձարանում միջին հեռահարության հրթիռի փորձարկում է իրականացվել: ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը, որը 2015 թվականի հուլիսի 20-ին ընդունվել է հաջակցություն իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքի, կոչ է անում Իսլամական Հանրապետությանը չանցկացնել նմանօրինակ փորձարկումներ:
