Օբաման աջակցում է Թրամփի դեմ բողոքի ակցիաներին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցել է Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին։ Նա հիշեցրել է ահաբեկչությունից ԱՄՆ-ի պաշտպանության մասին հրամանի հարցով նոր նախագահի հետ արմատական տարաձայնությունների մասին։ Քաղաքացիները, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիայի, իրականացնում են հավաքների իրենց սահմանադրական իրավունքը,հայտնել է Օբաման: Օբաման ընդգծել է, որ միգրացիայի սահմանափակման վերաբերյալ Թրամփի որոշումը, մասնավորապես փախստականների ընդունման դադարեցման մասին, սպառնալիք է ներկայացնում ամերիկյան արժեքներին՝ հայտնում է Politico պարբերականը։
