Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են
Journal de Montreal-ը հայտնում է,որ անցած գիշեր Փարիզում մարել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Քվեբեկի մզկիթում կատարված ահաբեկչության զոհերի և ի նշան տուժածների հետ զորակցության։ Գիշերը մի քանի տասնյակ կանադացի ուսանողներ հավաքվել էին Փարիզում Քվեբեկի հրապարակում՝ հարգելու ահաբեկչության զոհերի հիշատակը։ «Այսօր կեսգիշերին ես կմարեմ իմ լույսները՝ իմ աջակցությունը հայտնելու բոլոր քվեբեկցիներին և կանադացիներին»,-ավելի վաղ գրառում էր կատարվել Twitter-ում Ֆրանսիայի խորհրդանիշի պաշտոնական միկրոբլոգում։
