Վաշինգտոնում Նեթանյահուի և Թրամփի հանդիպման օրը հայտնի է
Reuters-ը հայտնում է ,որ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին, «Հանդիպման շրջանակներում Թրամփը և Նեթանյահուն պլանավորում են քննարկել անվտանգության ոլորտին վերաբերվող հարցերի լայն շրջանակ:Մերձավոր Արևելքում միակ ժողովրդավարության հետ հարաբերությունները մեր երկրների անվտանգության համար ունեն որոշիչ նշանակություն, և նախագահը ակնկալում է շարունակել վարչապետի հետ ռազմավարական, տեխնոլոգիական, ռազմական և հետախուզական համագործակցության քննարկումը»,- նշել է Սփայսերը:
